«Վարակիչ վատ օրինակ» կամ «Հարգե՛ք հարկատուներիս»

«Վարակիչ վատ օրինակ» կամ «Հարգե՛ք հարկատուներիս»
Ֆեյսբուք սոցցանցում ակտիվ տարածվում է այսօրվա թոփ լուսանկարը, որն արվել է Երեւանի Արամի փողոցում, մետրոյի՝ Հանրապետության հրապարակ կայարանի հարակից տարածքում:



««Վարակիչ վատ օրինակ» կամ «Հարգե՛ք հարկատուներիս»: Նախ, նման կերպ կայանելն օրենքով արգելված է: Բացի այդ, վարորդին պետք է հիշեցնել, որ սա իր սեփական մեքենան չէ, որ ինչպես կամենա վարի ու մեքենան վարի տա: Վստահ եմ, որ եթե իր մեքենան լիներ, այսպես չէր անի:



Հերիք չէ հարկատուներիս հաշվին նման շռայլություն է արվում ու այսպիսի մեքենա է գնվում պաշտոնյայի համար, մի հատ էլ պիտի նման վարորդի պատճառով այն վնասվի ու վերանորոգման ահռելի ծախսերն էլի մենք վճարենք !!! Եվ վերջապես, գոնե պետք է տարրական հարգանք ունենալ սեփական պետության ու պետականության սիմվոլ համարվող Արամ Մանուկյանի արձանի հանդեպ, որը տեղադրվելու է հենց այդ տեղում»,- լուսանկարին կից գրել է այն տարածած օգտատերերից մեկը: