Հայտնի է դարձել, թե ինչու Սպիտակ տան խոսնակին դուրս են հրավիրել ռեստորանից

Հայտնի է դարձել, թե ինչու Սպիտակ տան խոսնակին դուրս են հրավիրել ռեստորանից
Red Hen ռեստորանի տիրոհի Ստեֆանի Վիլկինսոնը հայտարարել է, որ պահանջել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսին հեռանալ իր ռեստորանից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեքսուալ փոքրամասնությունների հանդեպ վարած քաղաքականության հետեւանքով։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Տիկին Վիլկինսոնը մանրամասնել է, որ ռեստորանի աշխատակազմում կան մի քանի ոչ-ավանդական սեքսուալ նախասիրություններ ունեցող անձինք, ովքեր էլ խնդրել են Սառա Սանդերսին դուրս հրավիրել ռեստորանից, ինչն էլ ինքն արել է։



Red Hen-ի սեփականատիրուհին նշել է, որ իրենք դժգոհ են, որ Թրամփն արգելում է տրանսգենդեր անձանց ծառայել բանակում։ Ստեֆանի Վիլկինսոնը հավելել է, որ խնդրվել է ռեստորանից հեռանալ միայն Սպիտակ տան խոսնակին, իսկ նրա ուղեկիցները կարող էին մնալ։