Հարավային Կորեայի նախագահը մեկնաբանել է Թրամփ-Կիմ հանդիպումը

Հարավային Կորեայի նախագահը մեկնաբանել է Թրամփ-Կիմ հանդիպումը
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ հունիսի 12-ին Սինգապուրի Սենտոսա կղզու «Կապելլա» հյուրանոցում տեղի ունեցած պատմական հանդիպումը մեծ հաջողություն էր։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։



Նա նաեւ ասել է, որ հանդիպումը եւ Թրամփը, եւ Կիմը տարբեր կերպ են մեկնաբանում։ Այդուհանդերձ Սեուլի ղեկավարը ասել է, որ այդ հանդիպումը թույլ տվեց աշխարհին՝ ներառյալ ԱՄՆ-ին, Ճապոնիային, Չինաստանին, խուսափել միջուկային պատերազմի վտանգից եւ միջմայրցամաքային հրթիռներից։