«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ 2018թ.-ին կիրականացվի 5 ծրագիր

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ  2018թ.-ին կիրականացվի 5 ծրագիր
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփեց տարեսկզբին հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Այս տարի 2017թ.-ի համեմատ հիմնադրամին մասնակցության դիմում ներկայացրած կազմակերպությունների թիվը 80-ով ավելի շատ էր. ստացվել էր 220 դիմում հայտ:



Հիմնադրամի խորհրդի որոշմամբ 2018թ.-ին աջակցություն է ցուցաբերվելու հետևյալ 5  կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերին՝



1. «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» ՀԿ,



2. «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ,



3.ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան ՊՈԱԿ,



4. «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամ» ,



5. «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն»։



Հրազդանի թիվ 11 դպրոցում ֆրանսերենի առանձնացված դասարան կստեղծվի, խորացված դասընթաց կիրականացվի 1,200 աշակերտի համար: Մյուս ծրագիրը իրականացվելու է Գորիսի Շինուհայր համայնքում. «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը կարի և բուրդ գզելու մեքենաներ կգնի, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Բյուրականի աստղադիտարանում էլ գիտական տուրիզմն է զարգացվելու։ Այս տարի ևս «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կաջակցի հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին։Իսկ սահմանամերձ Մովսես գյուղում կհիմնվի Արմաթ ինժեներական լաբորատորիա։



[«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը](http://foundation-gishyan.am/)  2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի  և  Գիշյան ընտանիքի կողմից: