Բանակում՝ կապիտանի մահ

Բանակում՝ կապիտանի մահ
Առաջ, երբ Բանակում զոհ էր լինում կամ մահ, Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջով անմիջապես տեղեկացնում էր՝ պաշտոնական։ Հիմա դա էլ չի անում։



Երեւանում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասում այսօր ինքնասպանության դեպք է գրանցվել։ Կապիտան է եղել։ Փորձեցի տեղեկությունը ճշտել Արծրունի ֆեյսբուքյան էջից, բայց ոչինչ չկար։



Ուշացումով իմացա, որ «Փաստինֆո»-ն ճշտել է տեղեկությունը մամլո խոսնակից, վերջինս հաստատել է․



Նախնական տվյալներով՝ ժամը 13-ի սահմաններում՝ զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը: Հայտնաբերվել է նաև գրություն։ Նախնական տվյալներով կապիտանը ինքնասպանություն է գործել։