Ֆրանսիան խոստացել է մեծացնել իր ներգրավվածության աստիճանը Սիրիայում

Ֆրանսիան խոստացել է մեծացնել իր ներգրավվածության աստիճանը  Սիրիայում
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան, միջազգային կոալիցիայի շրջանակներում, ավելացնելու է իր ներգրավվածությունը Սիրիայում: Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան լիովին աջակցում է կոալիցիայի ջանքերին եւ ցանկանում է նոր գործողություններում էլ մեծացնել իր ներգրավվածության աստիճանը, հատկապես այն գործողությունների մասով, որոնք վերաբերում են Եփրատ գետից դեպի արեւելք ընկած տարածքներում կատարվելիքներին: Ինչպես փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին էր հայտարարել ավելի վաղ, որ կցանկանար հեռանալ Սիրիայից, սակայն այնտեղի զինվորականները պետք է վերջացնեն իրենց առաքելությունը լիովին, եւ ապա միայն կարելի կլինի հեռանալ: