Գյումրիի վրա ռուսական ռազմական ինքնաթիռ է պտտվում

Գյումրիի վրա ռուսական ռազմական ինքնաթիռ է պտտվում
Ինչպես փոխանցում են «Հրապարակի» Գյումրիի աղբյուրները, քիչ առաջ` 11.00-11.30 ժամանակահատվածում, Գյումրիում օդ է բարձրացվել ռուսական ռազմական Су կործանիչ ինքնաթիռ, որը մոտ կես ժամ, չափազանց ցածր բարձրությունից շրջանակաձեւ թռիչքներ է իրականացրել քաղաքի վրայով:



Մեր աղբյուրները նշում են, որ նման ինքնաթիռներ տեսնում են ռուսական ալիքներով` Սիրիայում օդային հարվածների մասին պատմող ռեպորտաժներում: Նշում են նաեւ, որ թռիչքները այնքան ցածր բարձրությունից են, որ կարելի էր անզեն աչքով նույնիսկ տեսնել օդաչուին:



Ուշագրավ է այն, որ երբեք նման ցածր բարձրությունից ռուսական կամ հայկական ռազմական ինքնաթիռներ Գյումրու վրայով չեն թռչել: Արդյոք այս թռիչքը կապ ունի՞ հայաստանյան քաղաքական վերջին զարգացումների հետ, դժվար է ասել: