Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ անձնական հեռախոսազրույց տեղի չի ունեցել. Սառա Սանդերս

Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ անձնական հեռախոսազրույց տեղի չի ունեցել. Սառա Սանդերս
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ անձնական հեռախոսազրույց տեղի չի ունեցել: Այս մասին հայտնում է CNN-ը: Սառա



Սանդերսը, վկայակոչելով հենց Թրամփի խոսքերը, մանրամասնել է, որ բանակցություններ տեղի են ունեցել իր վարչակազմի եւ պաշտոնական Փհենյանը ներկայացնող իշխանությունների միջեւ բարձր մակարդակի ձեւաչափով, սակայն բանակցություններ Թրամփի հետ անձամբ, կամ անձնական հեռախոսային խոսակցություն տեղի չի ունեցել:



Հիշեցնենք, սակայն, որ ավելի վաղ սկսել էին լուրեր շրջանառվել, ոչ առանց Դոնալդ Թրամփի քաջալերանքի, որ ԱՄՆ նախագահն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդը ունեցել են անձնական հեռախոսազրույց: