Նոր կարգախոս․ «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր» (տեսանյութ)

Նոր կարգախոս․ «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր» (տեսանյութ)
Այժմ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ երթ է իրականացնում Խանջյան փողոցով, նրանք նոր կարգախոս են մտցրել պայքարի մեջ. «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր»՝ կոչ անելով ավտովարորդներին շչակներով ողջունել իրենց։



Փաշինյանը նշեց, որ այս նախադասությամբ պաստառներ պետք է պատրաստեն այսօր։ Ի դեպ, վարորդները բավականին բուռն են արձագանքում այս կոչին՝ լսելով երթի մասնակցիների նոր կարգախոսը։



Նշենք նաեւ, որ այսօրվա երթը ուղեկցում են ոստիկանները, նրանք մեկ էլ ապրիլի 13-ին էին ուղեկցել երթի մասնակցիներին։