Ինչու է քաղաքապետարանը Մկրտչյանների անունն ու շունչը կրող թատրոնից հեռացնում Մհերին

Ինչու է քաղաքապետարանը Մկրտչյանների անունն ու շունչը կրող թատրոնից հեռացնում Մհերին

Նախկին դատավոր, այժմ փաստաբանական գործունեություն ծավալող Աննա Փիլոսյանը տեղեկացնում է.

«Ի գիտություն լրատվամիջոցների.

Հայտնում եմ, որ ստանձնել եմ Մհեր Մկրտչյանի շահերի ներկայացուցչությունը Երևանի քաղաքապետարանի դեմ մեր հարուցած դատական գործում։

Քաղաքապետի որոշմամբ՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերացվել է, և այդ հիմքով թատրոնի հիմնադիրների՝ Մհեր (Ֆրունզ) Մկրտչյանի և Ալբերտ Մկրտչյանի ավանդույթը շարունակող Մհեր Մկրտչյանն աշխատանքից ազատվել է։

Մենք պնդում ենք, որ (1) գեղղեկի հաստիքի կրճատումը ոչ իրավաչափ է, (2) ամեն դեպքում՝ Մկրտչյանին պետք է առաջարկվեր գեղղեկի հաստիքի փոխարեն ստեղծված նոր հաստիքը՝ «գեղարվեստական խորհրդականի» հաստիքը։

ՀԳ. Թե ինչու է քաղաքապետարանը Մկրտչյանների անունն ու շունչը կրող թատրոնից հեռացնում Մհերին, կարծում եմ, մեկնաբանման կարիք չունի։