ՓՄՁ ԶԱԿ-ի ինչի՞ն են պետք պահնորդները

ՓՄՁ ԶԱԿ-ի ինչի՞ն են պետք պահնորդները
Փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության հիմնադրամը պահնորդական ծառայություններ մատուցելու մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու համար դիմել է 5 կազմակերպություն:



Հիմնարկը նախատեսել է այդ ծառայության համար մոտ 4 մլն դրամ, մրցույթում հաղթել է «Գարդիան» ՍՊԸ-ն, որն ընդամենը 2 մլն դրամ էր ներկայացրել այդ ծառայությունների մատուցման համար:



Ուշագրավ է, որ մրցույթին մասնակցող կազմակերպությունները խիստ տարբեր գներ էին առաջարկել պահնորդական ծառայության համար՝ 3-5 մլն դրամի սահմաններում, այսինքն՝ նույն ծառայությունը մեկը մատուցում է երկու անգամ թանկ, մյուսը՝ երկու անգամ էժան, ըստ ամենայնի՝ սա արվում է որակի հաշվին: