IDeA համահիմնադիրներն այցելել են Հայաստանի Ամերիկյան համալսարան

IDeA համահիմնադիրներն այցելել են Հայաստանի Ամերիկյան համալսարան
Մարտի 20-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ», RVVZ և Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդն այցելել են Հայաստանի Ամերիկյան համալսարան։ Համալսարանի Մանուկյան դահլիճում Ռուբեն Վարդանյանը համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի և աշխատակիցների առջև հանդես է եկել ելույթով։



Նա ներկայացրել է IDeA հիմնադրամի գործունեության նպատակները, խոսել կրթության կարևորության, Հայաստանի կայուն զարգացման անհրաժեշտության մասին։ Ռուբեն Վարդանյանի խոսքերով, հայ ժողովուրդը պետք է դուրս գա գոյատևման մոդելից ու անցում կատարի բարգավաճման։ «Մեծ երազանք ունենալու համար պետք է խիզախ լինել, որովհետև մեծ երազանք ունենալը նշանակում է, որ պատրաստ ես ձախողել։ Առանց ձախողելու պատրաստակամության հնարավոր չէ հասնել հաջողության»,- դիմելով ուսանողներին ՝ նշել է սոցիալական ներդրողն ու գործարարը։ Ռուբեն Վարդանյանը եզրափակել է իր ելույթը՝ ասելով․ «Ես հուսով եմ, որ, սովորելով Հայաստանի Ամերիկյան համալսարանում, դուք ոչ միայն գիտելիքներ եք ստանում լավագույն դասախոսներից, այլև սովորում եք լինել խիզախ, սովորում եք գործել, վստահել, միավորել, ստեղծել։ Խիզախ եղե՛ք և մի՛ վախեցեք սխալներ գործել»։



Ելույթից հետո համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները հարցեր են ուղղել Ռուբեն Վարդանյանին՝ հետաքրքրվելով IDeA հիմնադրամի գործունեության, տեղական համայնքների զարգացման, հայկական ինքնության պահպանման, կրթության զարգացման հեռանկարների մասին։



##### ![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/p280x280/29425721_10216269631035718_5308152353164099584_n.jpg?oh=33807d988275f7979e6da9ed8e0737c8&oe=5B2AFA67)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/p280x280/29497096_10216269631635733_7219490689116012544_n.jpg?oh=271cce449723f4529b82aae5ec336eb2&oe=5B36F3B4)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/p280x280/29425099_10216269633875789_2863756374746071040_n.jpg?_nc_cat=0&oh=8e9db8cf09a218bd6683a297268be9ad&oe=5B420F30)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/p280x280/29472146_10216269634075794_1288114538075389952_n.jpg?oh=2fd5ac101eac4f74662b39ea1b78025e&oe=5B3C99B5)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/p280x280/29426004_10216269634235798_323348240671965184_n.jpg?oh=b42d91020f68920f356f0efbb8685a78&oe=5B35EDE8)