Պուտինը պատրիարք Կիրիլին հրամաննե՞ր է տալիս

Պուտինը պատրիարք Կիրիլին հրամաննե՞ր է տալիս

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք իրեն հրաման չի տվել։

«Մեր որոշ ընդդիմախոսներ, մատ թափ տալով, ասում են, թե, տեսեք, պատրիարքն այնտեղ, ինչպես ասում են՝ նախագահի հրամանով է գործում։ 

Աստծո առաջ ասում եմ ձեզ՝ նախագահը պատրիարքին երբեք հրաման չի տվել ու չի տալիս։ 
Եվ ես վստահ եմ, որ որպես հավատացյալ, որպես եկեղեցական մարդ՝ նա նման բան չի անի»,- ասել է պատրիարք Կիրիլը Մոսկվայի Նիկոլո-Ուգրեշսկի վանքում մատուցված պատարագից հետո։