BP նավթային կոնցեռնի եկամուտներն 2017-ին աճել են

BP նավթային կոնցեռնի եկամուտներն 2017-ին աճել են
2017 թվականին BP նավթային կոնցեռնի եկամուտները կազմել են 6,2 միլիարդ դոլար, ինչը, նավթի եւ գազի կայուն գնաճի ֆոնին թույլ է տվել, որպեսզի ընկերությունը վերսկսի իր բաժնետոմսերի վաճառքը բորսայում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:



Օպերացիոն գործունեությունից բազային եկամուտը, կամ զուտ եկամուտը կազմել է միայն անցյալ տարվա IV եռամսյակում 2,1 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ կանխատեսվում էր ընդամենը 1,9 միլիարդ դոլար: 400 միլիոն դոլարով, նախանցյալ տարվա համեմատությամբ, աճել էր կոնցեռնի III եռամսյակի եկամուտը նույնպես, կազմելով 1,9 միլիարդ դոլար:



Ուշագրավ է այն,որ եթե 2016ին կոնցեռնի եկամուտները չեն հատել 2,6 միլիարդը, ապա 2017-ին դրանք հասել են 6,2 միլիարդ դոլարի, եւ բրիտանական հսկան առաջինն է եվրոպական էներգետիկ ընկերությունների շարքում, որը 2017 թվականի IV եռամսյակում վերսկսեց սեփական բաժնետոմսերի վաճառքը, մի քանի տարի ձգվող խիստ տնտեսման ռեժիմից հետո:



Վերլուծաբանները կարծում են,որ 2017 թվականին,երբ նավթի գնաճը հասավ 20%-ի, եւ մեկ բարել նավթի գինը հատեց 61 դոլարի սահմանը, նավթային հսկայի մոտ ի հայտ եկան ազատ ֆինանսական միջոցներեւ անցած տարվա IV եռամսյակում արդեն ընկերությունը կարողացավ վերագնել իր բաժնետոմսերը 343 միլիոն դոլարով: Կոնցեռնի ղեկավար Բոբ Դադլին Reuters պարբերականի հետ զրույցի ընթացքում հայտարարել է,որ 2017-ը BP-ի համար ամենալավ տարիներից մեկն էր: