Բլինքենը նոր օգնական ունի․ պատասխանատու է նաև Հայաստանի համար

ԱՄՆ Սենատը (Կոնգրեսի վերին պալատը) հավանություն է տվել Ջեյմս Օ'Բրայենին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնում նշանակմանը։
Օգնականի պարտականությունները ներառում են ԱՄՆ արտաքին քաղաքականության համակարգումը Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Ուկրաինայի հետ հարաբերություններում:
Մինչ նշանակվելը Օ'Բրայենը եղել է Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարը, ներառյալ այն պատժամիջոցները, որոնք կիրառվել են Ռուսաստանի Դաշնության դեմ ուկրաինական պատերազմի պատճառով:
Կարծիքներ