Մոսկվան ակտիվացնում է իր օդային հարվածները Սիրիայի Իդլիբ նահանգում

Մոսկվան ակտիվացնում է իր օդային հարվածները Սիրիայի Իդլիբ նահանգում
Ռուսական ռազմական ավիացիան ակտիվացնում է իր գործողությունները Սիրիայի Իդլիբ նահանգում այն բանից հետո, երբ խոցվեց ռուսական կործանիչ ինքնաթիռը եւ սպանվեց վերջինիս օդաչուն: Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով քաղաքացիական պաշտպանության շրջանում ունեցած իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները, հայտնում է, որ օդային հարձակումներ են իրականացվել Քաֆըր Նյուբըլ, Մաասրան Սարաքեբ, Մաարատ ալ Նուման եւ Իդլիբ քաղաքների վրա: Կան զոհեր եւ տասնյակ վիրավորներ նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: Նշվում է, որ հարձակման թիրախ են դարձել նաեւ բնակելի մեկ տուն եւ հիվանդանոց Մաարատ ալ Նուման եւ Քաֆըր Նյուբլ քաղաքներում: