Դոնալդ Թրամփը պատրաստ է ցուցմունք տալ

Դոնալդ Թրամփը պատրաստ է ցուցմունք տալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է երդմամբ ցուցմունք տալ, այսպես կոչված, «ռուսական միջամտության» գործի հետաքննությամբ զբաղվող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին: Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը:



«Ես սպասում եմ դրան: Ես դա կանեի երդմամբ»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ ակնարկելով իր կողմից ցուցմունք տալը այդ գործի շրջանակներում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան հետախուզության մի շարք բարձրաստիճան սպաներ, ներառյալ նաեւ ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն, հարցաքննվել են Ռոբերտ Մյուլլերի կողմից: