Կրակոցներ Դաղստանում, կա երեք վիրավոր

Կրակոցներ Դաղստանում, կա երեք վիրավոր
ՌԴ Դաղստանի ինքնավար հանրապետության մայրաքաղաք Մախաչկալայի կենտրոնում տեղի  է ունեցել ծեծկռտուք: Հնչել են նաեւ հրազենային կրակոցներ: Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի իրավապահների փոխանցած տեղեկությունները, տեղի ունեցած միջադեպի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է եւ հոսպիտալացվել: Կրակոցներ արձակողն, ըստ հրապարակման, արդեն ձերբակալված է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Իրավապահները նաեւ փոխանցել են, որ կիրառվել է տրավմատիկ զինատեսակ: