Ինքնասպանության փորձ Երևանում

Ինքնասպանության փորձ Երևանում
Հունվարի 2-ին, ժամը 08:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի տներից մեկի մոտ 60 տարեկան անձը չպարզված քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:



Պարզվել է, որ 1960 թ. ծնված Մ. Բ.-ը վնասել է աջ ձեռքի նախաբազկի երակները և հոսպիտալացվել Էրեբունի ԲԿ:



Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը փրկարարները ցուցաբերել են առաջին բուժօգնություն: