ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
_**ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին ժամը 09:00-ի դրությամբ **__**ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:**_  



Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 



_**Փակ է Վարդենյաց լեռնանցքը:**_



**Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:**



**Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ **



_Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում և Սարավան - «Զանգեր» ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով, Գորիս քաղաքում մառախուղ է:   _ 



_**Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ **__**է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

**_



_Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար:_



_Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը:_



_Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:_



_**ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն դեկտեմբերի 31-ին Լարսի սահմանային անցակետը հատել է 90 բեռնատար:**_



_**ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 84 տրասպորտային միջոց:**_