Ամանորյա առաջարկ ՎիվաՍել-ՄՏՍ-ից. վերածե՛ք ներցանցային րոպեները մեգաբայթերի

Ամանորյա առաջարկ ՎիվաՍել-ՄՏՍ-ից. վերածե՛ք ներցանցային րոպեները մեգաբայթերի
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ «Viva» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ «Viva 1500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր:



**1 րոպեն = 1 ՄԲ**



Ներցանցային րոպեները մեգաբայթերի վերածելու այս նորարարական մոտեցումը հավելյալ ճկունության հնարավորություն է ընձեռնում «Viva» սակագնային պլանների բաժանորդներին: Փոխանակման համար անհրաժեշտ է ուղարկել *888*րոպեների թիվը# հրահանգը: Այսպես, ուղարկելով *888*1000#՝ բաժանորդն ստանում է 1000 ՄԲ ինտերնետ:



Կանխավճարային բաժանորդները փոխանակված ՄԲ-ները կարող են օգտագործել մինչեւ «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը: Հետվճարային բաժանորդները փոխանակված ՄԲ-ները կարող են օգտագործել մինչեւ օրացուցային ամսվա վերջին օրը:



Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որեւէ մեկն սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. այդ դեպքում չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաեւ փոխանակված ՄԲն-երը զրոյանում են, եւ ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր:



«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նոր առաջարկն ամանորյա նվեր է «Viva» սակագնային պլանի մեր բաժանորդներին: Փոխանակելով չօգտագործված ներցանցային րոպեները մեգաբայթերի հետ՝ մեր բաժանորդները կարող են ստանալ ավելի մեծ ծավալով ինտերնետ եւ տոնական օրերին ավելի շատ շփվել իրենց ընկերների եւ մտերիմների հետ: Իսկ գալիք տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կլինեն ավելի շատ անակնկալներ»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Առաջարկը գործում է մինչեւ 2018թ. հունվարի 13-ը: Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե: Փոխանակված ՄԲ-ները հասանելի չեն ռոումինգում:



Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար [միացեք մեզ Ֆեյսբուքում](https://www.facebook.com/MTSArmenia/)։