67-ամյա քաղաքացին որսորսդական հրացանով կրակել է էքսկավատորի վրա

67-ամյա քաղաքացին որսորսդական հրացանով կրակել է էքսկավատորի վրա
Երեկ, ժամը 17։45-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող կիսակառույց շենքի մոտ շինարարական աշխատանքներ են կատարվում, և մի քաղաքացի կրակել է էքսկավատորի վրա:



Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, 1953 թ. ծնված Ս. Մ.-ն շինարարական աշխատանքների հետևանքով իր տունը վնասելու պատճառաբանությամբ որսորդական հրացանով տան պատուհանից կրակել է էքսկավատորի ուղղությամբ:



Ս. Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և ներկայացրել հրացանը: Կատարվում է քննություն: