Հինգ խորհուրդ Black Friday-ի եւ Cyber Monday-ի համար

Հինգ խորհուրդ Black Friday-ի եւ Cyber Monday-ի համար
Black Friday-ի զեղչերն արդեն սկսվել են եւ շարունակվելու են մինչեւ երկուշաբթի` Cyber Monday: Ինչպես հայտնում է BBC-ն, վերլուծաբանները նշում են, որ օրինակ բրիտանացիները միջինը ծախսելու են 246 ֆունտ ստեռլինգ կամ 327 ԱՄՆ դոլար մեծ զեղչերի այս օրերին այն դեպքում, երբ Միացյալ Նահանգներում ամերիկացիները միջինը ծախսելու են 298 դոլար:



Արդեն հայտնի է, որ տեխնիկական սարքավորումներից Amazon-ում ամենամեծ պահանջարկը վայելել են Nintendo Switch-ը, Bosch կոմբինացված պտուտակիչը եւ սեփական Fire TV Stick-ը, իսկ Ջոն Լյուիսն էլ հայտնել է, որ մեկ րոպեում Sonos սմարթ խոսափողի 19 վաճառքի գործարք է իրականացվել:



Բրիտանական BBC-ն ներկայացնում է **հինգ խորհուրդ մեծ գնումների այս օրերի համար**:



1. **Մի կուրացեք ապրանքներով**.



Նախքան որեւէ բան գնելը, նախ հավաստիացեք, թե արդյոք այն իրապես էժան է եւ արդյոք մեկ այլ խանութում կամ հարթակում նույն ապրանքի ավելի էժան տարբերակը չկա: Ու եթե պարզեք, որ ավելի էժան տարբերակը կա, ասացեք այդ մասին վաճառող ընկերությանը, գուցե կհամաձայնի այդ գնով նաեւ ձեզ վաճառել այդ ապրանքը: Վաճառքի օնլայն հարթակների մի մասը ձեզ կարող են հուշել այդ ամենի մասին: Camelcamelcamel.com-ը օրինակ ունի ապրանքի գնի պատմության տեղեկություններ պարունակող բաժին, իսկ Amazon-ն էլ թույլ է տալիս տեսնել, թե նախկինում գնվող ապրանքն ավելի էժան եղել է կամ ոչ: Ինչպես նկատում են MoneySavingExpert-ի մասնագետները, միայն այն, որ խանութները հավաստիացնում են, թե իրենց մոտ ամենաէժան գներն են, դեռեւս զուտ ճշմարտություն չպետք է ընկալել:



1. **Հիշեք, որ գոյություն ունի նաեւ տեղափոխման արժեք.**



Անպայման նայեք, թե վաճառող ընկերությունը կամ խանութը ապրանքը ձեզ հասցնելու համար մատակարարման որքան վճար է պահանջում, որպեսզի տհաճ անակնկալներից խուսափեք: Բանն այն է, որ որոշ վաճառողներ փորձում են տեղափոխման վճարի վրա գումար աշխատել, կամ էլ առաջարկում են օգտվել իրենց մատակարարման ծառայություններից խանութների իրարանցումից խուսափելու համար, իսկ դա արդեն հավելյալ գումար է:



1. **Իմացեք ձեր իրավունքները**.



Իբրեւ սպառող սեփական իրավունքների մասին իմանալը չափազանց կարեւոր է եւ այստեղ կարեւոր է սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենսդրությանը գոնե հպանցիկ տեղյակ լինելը: Եվ այստեղ, ինչպես նկատում է Դին Դանհեմը Retail ADR-ից, ամենեւին էլ կարեւոր չէ, թե դուք ինչ ապրանք եք գնում կամ ինչ գնանոց, ձեր իրավունքները նույնն են:



1. **Խուսափեք կայքերի աշխատանքի խափանումներից**.



Անխուսափելի է այն, որ օնլայն վաճառասարհների կայքերում հատկապես, երբ այցերի քանակը չափազանց մեծ է լինում, հնարավոր են կայքի աշխատանքի խափանումներ: Այդ պատճառով, օրինակ խորհուրդ է տրվում մի քանի սարքով մտնել օնլայն գնումների, որպեսզի հնարավոր լինի պահպանել նաեւ հերթը: Որոշ մասնագետներ էլ խորհուրդ են տալիս գնումների համար ավելի թեթեւ ժամեր ընտրել, եւ նշում են, որ պիկային ժամեր են հատկապես առավոտյան ժամերը:



1. **Կարողանալ խանութ մտնել**.



Բազմությունը ճեղքելն ու խանութ մտնելը թերեւս ամենից կարեւոր փորձություններից է, որը պետք է հաղթահարել, հատկապես օնլայն հարթակներում: Վերջին տարիներին հիմնական վաճառքի գործարքները իրականացվում են օնլայն հարթակներում, մինչդեռ իրական խանութներում, օրինակ հիասքանչ ընտրության հնարավորություն կա եւ աշխատակիցներն էլ իրենց վաճառքի տեսականու մասին բավական իրազեկված են: Մասնագետները խորհուրդ են տալիս չվարանել եւ դիմել խանութի աշխատակիցների օգնությանը, որոնք կարող են ճիշտ խորհրդատվությամբ ուղղորդել սպառողին: Եվ հիշեք, միեւնույնն է մի քանի օրից ամեն բան հանդարտվելու է եւ կարող եք պարզապես մնալ տանը եւ գիրք կարդալ, իսկ առեւտուր անել մի քանի օրից:



Նյութը պատրաստեց՝ [Նոթբուքսենթրում](http://notebookcentre.am/)։