«Պարոն Դումանյան, Ձեզ վարչապետն է հարցնում»․ ԵՊՀ ռեկտորը՝ դեկանին․ «Հրապարակ»

«Պարոն Դումանյան, Ձեզ վարչապետն է հարցնում»․ ԵՊՀ ռեկտորը՝ դեկանին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Նախորդ օրը ԵՊՀ-ում տարկետման մասին օրենքին ու դասադուլին նվիրված ռեկտորատի նիստի թեժ պահին սենյակ է մտել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի քարտուղարուհին ու նրա ականջին ինչ-որ բան շշնջացել: Սիմոնյանը զարմացած հայացքով նայել է կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ուսանողների պայքարին սատարող Վահրամ Դումանյանի կողմը ու թե` պարոն Դումանյան, Ձեզ վարչապետն է հարցնում:



Ըստ նիստի մասնակից մեր աղբյուրի, վարչապետը ցանկացել է «խոսել» Դումանյանի հետ` վերջինիս տված հարցազրույցների եւ արմատական դիրքորոշման  հետ կապված: Բանն այն է, որ Դումանյանը մտերիմ է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նա ԵՊՀ հին կադրերից է, ժամանակին էլ մտերիմ էր ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ:



Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։