«Ով անորակ ա բերել կամ գումարները չի բերել, ես նրանց ասում եմ ոչ»․ Ծառուկյանը՝ խաղողագործներին

«Ով անորակ ա բերել կամ գումարները չի բերել, ես նրանց ասում եմ ոչ»․ Ծառուկյանը՝ խաղողագործներին

Երևանի «Արարատ գինու-օղու-կոնյակի կոմբինատը» սեպտեմբերի 16-ից սկսել է խաղողի մթերման աշխատանքները։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մթերման մեկնարկից առաջ կոմբինատի սեփականատեր Գագիկ Ծառուկյանն անձամբ հանդիպեց խաղողագործների հետ, լսեց նրանց խնդիրները։



«Մենք իրար հետ արդեն աշխատում ենք 15 տարի, և մենք ոչ թե ընտրությունից ընտրություն ենք ձեր հետ շփվում՝ հինգ տարին մեկ, այլ պարբերաբար, ու ոչ թե միայն խաղողագործության հարցերով, այլ ով ինչ հարցով դիմել ա, գիտեք, հնարավորության սահմաններում օգտակար ենք եղել»,-արմավիրցիների հետ հանդիպմանն ասաց Ծառուկյանը։ Նա նշեց, որ իր համար վիրավորական է, որ ասում են, թե Ծառուկյանն ասել է՝ ընտրությունների ժամանակ ով իրեն ձայն չի տվել, ինքը պիտի նրանից խաղող չընդունի։



«Ես տենց բան կարա՞մ, էսքան վախտ տենց բան տեսե՞լ եք»,-ասաց նա՝ նշելով, որ ինքը տարբերություն չի դնում այդ հարցում։ Նրա խոսքով՝ կարևորը, որ խաղողագործները իրենց պատասխանատվությունը կոմբինատի հանդեպ ժամանակին ու պատշաճ կատարեն, հակառակ դեպքում այդպիսինների հետ պայմանագիր չեն կնքի։



«Ով անորակ ա բերել կամ գումարները չի բերել, ես նրանց ասում եմ ոչ»,-ընդգծեց Ծառուկյանը։