Արգելելու մասին դեռ խոսք չկա, որովհետև էսքան մարդ օգտագործում են էդ մեքենաները

Արգելելու մասին դեռ խոսք չկա, որովհետև էսքան մարդ օգտագործում են էդ մեքենաները

Տրանսպորտ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր Hraparak.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ քննարկումներ կան, բայց դեռ որոշում չկա։ Նա երեկ ճանապարհին ռադիոյով լսել է, որ այս թեմայի շուրջ քննարկումները գնալով թեժանում են։ Մարտիրոսյանը վսահեցնում է, որ որևէ մեկի անձնական բիզնեսի հարցը չիկա այյտեղ, որ ուզում են արգելեն, որ հետո ինչոր մեկը ղեկը աջից ձախ տեղափոխելու իր բիզնեսն առաջ տանի։



Հարցին, թե ինչի՞ց ելնլով էր ասում, թե վթարների մեծ կամ զգալի մասը աջ ղեկով մեքենաների պատճառով է լինում, հատկապես, որ ոստիկանությունից հերքել են, թե նման վիճակագրություն չկա, նախարարն ասաց․ «Գիտե՞ք, վիճակագրություն միշտ էլ տարվում է, վիճակագրություն գուցե ամփոփված չի ինչ-որ ձևով, բայց ավտովթարներ, եթե կան, գրանցվում են դրանք։ Բայց պաշտոնապես չունենք նման տվյալներ»։



Մարտիրոսյանն ասաց, որ հիմնական քննարկումները ներկրումն արգելելու ուղղությամբ են։ «Եթե եղավ արգելելը, դա պետք է սկսել ներմուծումից և գրանցումից, հիմնական քննարկումները դրան են միտված, արգելելու մասին դեռ խոսք չկա, որովհետև էսքան մարդ օգտագործում են էդ մեքենաներ, և ոչ մեկը չի տուժի, վստահ եղեք՝ կտրամադրվի ժամանակ և ոչ կարճ ժամանակ, որ քիչ-քիչ վերանան աջ ղեկով մեքենաները»,-ասաց պարոն Մարտիրոսյանը։



Նախարարը կարծում է, որ մենք միայն լսում ենք աջ ղեկով մեքենաների տերերին, որոնք ասում են, թե ոչ մի վթարային իրավիճակ չի լինում․ «Բայց եկեք հասկանանք, ո՞նց կարող է վթարային իրավիճակ չստեղծվի, եթե կանգառից է դուրս գալիս, եթե վազանց է կատարում, պատկերացրեք՝ երկու ուղությամբ գնում են մեքենաները, երկու կողմից վազանցի են դուրս գալիս երկու աջ ղեկով մեքենաներ։ Նման դեպքերում անհնար է վթարից խուսափել, որովհետև մինչև երկուսն էլ դուրս չգան դիմացի շարք, չեն կարող իրար տեսնել»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ