«Զարմանում եմ, թե Դուք ինչ խղճով եք ստացել ՊՆ պատվոգիր մի օր զորամասում չծառայելուց հետո»․նախարարը՝ պատգամավորին (տեսանյութ)

«Զարմանում եմ, թե Դուք ինչ խղճով եք ստացել ՊՆ պատվոգիր մի օր զորամասում չծառայելուց հետո»․նախարարը՝ պատգամավորին (տեսանյութ)

ԱԺ-ում այսօր շարունակվում էր քննարկումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությւոնների վերաբերյալ, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է վերացնել տարկետման իրավունքը։ «Ելք» խմբակցությունը դեմ է այս նախագին։ Երեկ Էդմոն Մարուքյանը, ամբիոնից դիմելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, հայտարարեց․ «Մի քանի անգամ Դուք հպարտորեն նշեցիք, որ երեք բուհ եք ավարտել, հետո եք ծառայել: Ես շատ լավ գիտեմ Ձեր կենսագրությունը, Դուք փայլուն կարիերա եք արել: Բայց չեք կարծո՞ւմ, որ եթե 18 տարեկանում գնայիք բանակ, կարող է և այդ փայլուն կարիերան չանեիք։ Նայում ու տեսնում եմ, որ բարձունքների են հասել մարդիկ, որոնք բանակում չեն ծառայել: Ու հիմա էդ մարդկանց իշխանությունը եկել ասում է՝ եկեք բոլորին տանենք բանակ, որ արդարություն լինի:



Նախագծին դեմ էր արտահայտվում նաև «Ելք» խմբակցության երիտասարդ պատգամավորներից Արարատ Միրզոյանը, ով օգտվել է տարկետման իրավունքից և բանակում չի ծառայել։



Այսօր Վիգեն Սարգսյանն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ քննադատություններին ու քննադատողներին։ Նա, դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Աարատ Միրզոյանին, ասաց․



«Հասկանում եմ, պարոն Միրզոյան, որ դուք Ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար, բայց զարմանում եմ, թե Դուք ինչ խղճով եք ստացել պաշտպանության նախարարության պատվոգիր մի օր զորամասում չծառայելուց հետո , զինված ուժերի ու բանակի համար, ո՞ր ձեր արածի համար, որ հիմա էլ այս ամբիոնից հայտարարում եք՝ ով է կոմֆորտի, ով դիսկոմֆորտի մեջ»:



Այնուհետև նախարարը խոսքն ուղղեց Էդմոն Մարուքյանին:



«Ուզում եմ պարոն Մարուքյանին շատ հստակ հարցնել, թե ո՞նց ա եղել, որ նա, զինծառայությանը զուգահեռ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիներին, էդ ժամանակ հեռահար կրթություն չկար, էդ ի՞նչ թաքուն պայմանավորվաությունների միջոցով է էդ արտոնությունները ստացել, իսկ եթե ֆորմալ չի եղել, օրինական է եղել, ինչու՞ Է նա կարծում, որ նա դա կարող էր դա անել, իսկ այսօրվա զորակոչվողը՝ ոչ, վերին արտի ցորե՞ն ա, ի՞նչ մոտեցում է սա»,-զարմացավ նախարարը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ