Չեմ ուզում որևէ մեկին վախեցնել կամ մռայլ կանխատեսումներ հնչեցնել, բայց ․․․

Չեմ ուզում որևէ մեկին վախեցնել կամ մռայլ կանխատեսումներ հնչեցնել, բայց ․․․

Ի՞նչ է մեզ սպասվում գալիք տարում։ Չեմ ուզում որևէ մեկին վախեցնել կամ մռայլ կանխատեսումներ հնչեցնել, բայց դատելով գործող իշխանության ներկայացուցիչների վերջին ելույթներից, ներկայիս 2023 թվականը մեզ ոչ մի լավ բան չի խոստանում։ Համենայն դեպս Հայաստանի իշխանությունները կշարունակեն զիջել Հայաստանի պետական ​​և ազգային շահերը՝ հօգուտ բացարձակ աննորմալ, հակահայ գլոբալիստական, խելագար գաղափարների, այն է՝ իշխանությունները շարունակելու են, մի կողմից, ձևացնել Հայաստանի ինքնիշխանության և արցախցիների շահերի պաշտպանությունը, մյուս կողմից, շարունակելու են համակարգված կերպով զիջել հայերի շահերը՝ որպես էթնոքաղաքական տարածաշրջանային միավոր։ Այս ամենն արվելու է Թուրքիայի և Ադրբեջանի հետ իբր «խաղաղություն» հաստատելու նպատակով և դա այն ժամանակ, երբ վերոնշյալ երկրները շարունակում են ինտենսիվ նախապատրաստվել նորանոր սադրանքների ,որոնց վերջնպատաին է հանդիսանում Հայաստանի մասնատմանը: Ի դեպ, նրանք դա չեն թաքցնում և, ամենայն հավանականությամբ, իրենց ծրագրերի իրականացման վերջնաժամկետ են համարում 2023-2024 թվականները ,քանզի հենց այդ ժամանակահատվածում սպասվում է աշխարհաքաղաքական գործընթացների ակտիվացումը ։ Այս իրողության հետ կարելի է չհամաձայնվել, կարելի է ակնհայտ փաստերի վիճարկել, կարելի է ի վերջո հոգնած թափ տալ ձեռքը ու «ինչ լինում է` թող լինի», բայց թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը սրանից չեն փոխվի։ Բացասական սպասումների զգացումն ուժեղանում է նրանով, որ իշխանությունները բացարձակապես չունեն տարածաշրջանում ձնագնդի պես աճող սպառնալիքների և ռիսկերի մասին նույնական ընկալում։ Եվ ներկայիս իշխանության քաղաքականության հիմնական լեյտմոտիվը հետևյալն է՝ պետք է մի մասից հրաժարվենք, որպեսզի ամեն ինչ չկորցնենք։ Սա սուտ է։ Լկտի, ցինիկ, ինքնասպանական սուտ։ Իրականում ամեն ինչ տեղի կունենա ճիշտ հակառակ կերպ։ Ընդ որում, Հայաստանի վրա հարձակումների ակտիվ փուլը սկսելուց հետո իշխանությունները կասեն հետևյալը֊Սիրելի ժողովուրդ ջան, շուրջ բոլորն են մեղավոր (նախկինները, ռուսները, թալանչիները, իրանցիները, ամերիկացիները, չինացիները, ֆրանսիացիները, մեր նախնիները, մեր սերունդները և վերջ ի վերջո` այլմոլորակայինները... և այլն), մեղավոր են բոլորը, բացառությամբ թավշյա իշխանությունների։ Եվ հետո մեզ կասեն ,որ ընդհանրապես, եթե հայերը «կառուցողական» չլինեն (այսինքն, եթե ազգային և պետական ​​շահերը կտոր առ կտոր չշպրտենք թուրքերի երախը), ապա մեծ պատերազմ կլինի։ Իսկ ճշմարտությունն իրականում 180 աստիճանով տարբերվում է։ Ազգային ու պետական ​​շահերի հանձնումը և խաղը թուրքական կանոններով, անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանի համար խիստ բացասական զարգացումների գեներացմանը։ Հայաստանի օկուպացված տարածքի 127կմ²֊ին, հայկական սահմանամերձ քաղաքների ռմբակոծումն ու Արցախի շրջափակումը դրա ապացույցն են։ Ընթացքում կմեջբերեն Թումանյանին ու Չարենցին, կբերեն Պապ թագավորի օրինակը, կրկին կարդուկեն մեր ուղեղները, որ օրինակ հայ ժողովրդի 5 հազարամյա պատմությունը սխալ էր, ու հիմա, ահա, եկել են իրենք ու ուղղում են անցյալի բոլոր սխալները։ Սակայն այս հակահայկական կրկեսի գինը կլինի հայ ժողովրդի վերջին օջախի կորուստի շոշափելի վտանգը։ Մի՞թե մենք սա չենք տեսնում։

Արման Աբովյան