Էմանուել Մակրոնի հրավերով Վլադիմիր Պուտինը կայցելի Ֆրանսիա

Էմանուել Մակրոնի հրավերով Վլադիմիր Պուտինը կայցելի Ֆրանսիա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով մայիսի 29-ին կայցելի Փարիզ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:



Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Պուտինի և Ֆրանսիայի նորընտիր նախագահ Մակրոնի հանդիպումը կդառնա քաղաքական գործիչների համար առաջինը: Ավելի վաղ Պուտինը և Մակրոնը շփվել են միայն հեռախոսով:



«Նախատեսվում է բարձր մակարդակով քննարկել ռուս-ֆրանսիական հարաբերությունների վիճակը և զարգացման հեռանկարները»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: