Լիբանանի սահմանին իսրայելական անօդաչու սարք է ընկել

Լիբանանի սահմանին իսրայելական անօդաչու սարք է ընկել

Մայիսի 22-ին Իսրայելական ՌՕՈւ Skylark մակնիշի թեթև հետախույզ անօդաչու սարք է կործանվել կրակի դադարեցման լիբանանյան սահմանի վրա, հայտնում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը: 



Վերջինիս տվյալներով՝ սարքն ընկել է Այթա շաաբ շրջանում՝ այսպես կոչված «կապույտ գծի» մոտ:



Նշվում է, որ միջադեպից անմիջապես հետո Իսրայելի զինվորական հրամանատարությունն իր սահմանային զորքերը բերել է առաջին պատրաստության: