Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ահաբեկչություն է իրականացվել Մանչեսթերում, կան զոհեր և վիրավորներ։



Ճշտվում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը։ Այս մասին գրված է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան Twitter-ի էջում։



Նշվում է, որ դեսպանատունն իր ցավակցությունն է հղում հարձակման հետևանքով զոհերի և տուժածների ընտանիքներին։