Թուրքիան ամենից շատն է օգնել սիրիացի ժողովրդին. Թոմաս Շենոն

Թուրքիան ամենից շատն է օգնել սիրիացի ժողովրդին. Թոմաս Շենոն

Թուրքիան ամենից շատն է օգնել սիրիացի փախստականներին, մյուս պետությունների համեմատությամբ: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ ներկայումս Թուրքիան ապաստան է տվել երեք միլիոն փախստականնրի եւ շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել, չնայած որ ենթակա է սպառնալիքների ինչպես ԻՊ այնպես էլ «Ջըբհատ ան Նուսրայի» կողմից: