Մաշտոցի պուրակում տեղի է ունեցել մալուխների կարճ միացում

Մաշտոցի պուրակում տեղի է ունեցել մալուխների կարճ միացում

Հունիսի 2-ին, ժամը 18:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ և Կողբացի փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ Մաշտոցի պուրակում, պայթյունի ձայն է լսվել, կա տուժած. անհրաժեշտ օգնություն:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մոտակայքում գտնվող այգում, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գետնի տակով անցնող մալուխների կարճ միացում. առկա են մալուխային գծերի փորված գետնուղի և բաց մալուխներ, ինչի հետևանքով մոտակայքով անցնող քաղաքացին ստացել է այրվածքներ և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: