Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում երիտասարդ է մահացել

Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում երիտասարդ է մահացել

Գյումրի ԲԿ-ից «hraparak.am» փոխանցեցին, որ այսօր ժամը 14:20-ին հիվանդանոց է է տեղափոխվել բարձրությունից ընկած, տարբեր մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացի: Հիվանդանոց տեղափոխվածը 1986 թվականին ծնված, Ախուրյան գյուղի բնակիչ Շ. Ղ.-ն է 31-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: 



Թե ինչ հանգամանքներում եւ ինչպես է ընկել երիտասարդը, փորձեցինք ճշտել համայնքապետ Արծրուն Իգիթյանից: Նա կատարվածից տեղյակ չէր: Մեզ հաջողվեց պարզել միայն, որ նախնական վարկածով երիտասարդը ընկել է, երբ փորձել է բարձրության վրա ինչ-որ բան ամրացնել:



Իսկ ավելի ուշ կապ հաստատելով համայնքապետի եւ բնակիչների հետ, պարզեցինք, որ երիտասարդը փրկվել է, իսկ նրա ընկերներից մեկը՝ տեղում մահացել է: Դեպքը տեղի է ունեցել պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում: Մահացած երիտասարդը Ախուրյան համայնքից չէ: Դեպքի առթիվ Ախուրյանի ոստիկանական բաժանմունքում տարվում է նախաքննություն: