Թրամփը Սպիտակ տան հատուկ իրավախոհրդատու է նշանակել

Թրամփը Սպիտակ տան հատուկ իրավախոհրդատու է նշանակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ հրամանագիր է ստորագրել վաշինգտոնցի հայտնի իրավաբան Թայ Քոբբին Սպիտակ տան հատուկ իրավախորհրդատու նշանակելու մասին, հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:



«Թայ Քոբբը կաշխատի որպես հատոկ իրավախորհրդատու»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Փաստաթղթում չի նշվում, թե հատկապես ինչով պետք է զբաղվի Քոբբը, սակայն New York Times-ը դեռ մեկ օր առաջ գրել էր, որ նա, ամենայն հավանականությամբ, կմիանա Թրամփի իրավաբանների այն խմբին, որն աշխատում է Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահի ունեցած հավանական կապերի առնչությամբ առաջացած հարցերին տրվելիք պատասխանների համակարգմամբ: