Պենտագոնը հայտարարել է Աֆղանստանում ԻՊ խմբի պարագլխի ոչնչացման մասին

Պենտագոնը հայտարարել է Աֆղանստանում ԻՊ խմբի պարագլխի ոչնչացման մասին

Պենտագոնը հայտարարել է, որ ոչնչացրել է Աֆղանստանում ԻՊ խմբի պարագլուխ Աբու Սայիդը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Ըստ Պենտագոնի հայտարարության՝ Աբու Սայիդը ոչնչացվել է Կունար նահանգում այս շաբաթվա սկզբին: Նրա հետ միասին ոչնչացվել են նաեւ ԻՊ այլ գրոհայիններ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: