Ձվի շուկայում մենաշնորհ ձեւավորվեց

Ձվի շուկայում մենաշնորհ ձեւավորվեց
Երեկ երեկոյան "X գրուպի" նախագահ, Ջրաշխարհի եւ Երեւանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչատուր Խաչատրյանը եւս երեք ձեռնարկություն գնեց՝ Լուսակերտի տոհմային թռչնաֆարբրիկան, որը պատկանում էր ԱԺ պատգամավոր Խաչատուր Մանուկյանին, "Շիրակ" եւ "Գնդեվազ" թռչնաֆաբրիկաները: Երեք ձեռնարկությունների համար նա վճարել է մոտ 21 մլն. ԱՄՆ դոլար: Այդ գործարքը ձվի շուկայի հետեւողական դեմպինգի արդյունքն էր, որը ԵԹՖ-ն իրականացրեց 3 ամիս շարունակ: Ձվի ինքնարժեքից ցածր վաճառքի արդյունքում ձեռնարկատերերը սնանկանում էին եւ ի վերջո չդիմացան ու ընկերությունները վաճառեցին խոշորագույնին՝ Երեւանի թռչնաֆաբրիկային: Այժմ մենաշնորհ ձեւավորվեց նաեւ ձվի շուկայում: