Հանրային խորհրդի քննարկումներն արդյունք չեն տալիս

Հանրային խորհրդի քննարկումներն արդյունք չեն տալիս
Հանրային խորհուրդը երեկ քննարկել է Ուսանողական այգու, Մաշտոցի պողոտայի “Մալիբու” սրճարանի հետնամասում Սամվել Կարապետյանի նախատեսած կառուցապատման եւ կանաչ տարածքների հաշվին մի շարք այլ կառուցապատումների հարցը: “Մեր քննարկումները գործնականում արդյունք չեն տալիս”,- նկատել է պատմաբան Բաբկեն Հարությունյանը. “21 հազար ստորագրություն է ներկայացվել Ուսանողական այգու հետ կապված, ի՞նչ է փոխվել: Եթե մի տեղ օրենքը չի գործում, ինչի՞ մասին է խոսքը: Ամեն անգամ ասում են՝ էս վերջինն է, էլ չի լինի”: