Նախարարն ընդունել է Մարսելի 6-րդ թաղամասի քաղաքապետին

Նախարարն ընդունել է Մարսելի 6-րդ թաղամասի քաղաքապետին
Օգոստոսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Մարսելի վեցերորդ թաղամասի քաղաքապետ Ռոբերտ Ասանտիին: Ռ. Ասանտին պատրաստակամություն է հայտնել աջակցել Մարսելի հայ համայնքի պատմությունը գրելու եւ համայնքի մասին ֆիլմ նկարահանելու ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրի իրագործմանը: Ռ. Ասանտին խոստացել է նպաստել հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության զարգացմանը: