Ժիրայր Սեֆիլյանը կացության ժամանակավոր կարգավիճակ չստացավ

Ժիրայր Սեֆիլյանը կացության ժամանակավոր կարգավիճակ չստացավ
Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 15.06.20102. մերժել է Արցախյան պատերազմի մասնակից, Շուշիի առնաձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի՝ ՀՀ-ում մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը:



«Հայաստանի Հանրապետության վարչակազմի կամակատարները կատարել են իրենց գործելաոճին հոգեհարազատ հերթական ապօրինի քայլը...



ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը իր կայացրած հանիրավի ապօրինի որոշումները փորձում է օրինականացնել` որդեգրելով արհեստական խոչընդոտներ ստեղծելու մարտավարությունը։



Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության դիմումը այսուհետ չի ընդունվելու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների կողմից, քանի որ, ըստ վարչության ղեկավարության բանավոր պատճառաբանության, Ժիրայր Սեֆիլյանը չունի ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ, իսկ ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը առանց որևէ պատճառաբանության որոշել է չտրամադրել Ժիրայր Սեֆիլյանին»,– ասվում է հաղորդագրությունում։



Tert.am