Բաբայանը հանուն երիտասարդության ապագայի

Բաբայանը հանուն երիտասարդության ապագայի
Հայոց աշխարհի կրթված ու բարձր ինտելեկտով երիտասարդությունը, որն իր տեղը չի գտել այս կյանքում ու արժանավայել աշխատանք չունի, այսուհետ կարող է ապավինել մի խումբ երիտասարդների զորությանը: Արդեն մեկնարկել է մի շարք ակտիվիստների ու Հայաստանի երիտասարդական կուսակցության սրտացավ ներկայացուցիչների "Ստրատեգիա 2020" ծրագիրը, որը նպատակ ունի հավաքագրել շնորհաշատ երիտասարդներին, գրանցել կադրային ռեզերվում, ապա ներկայացնել կառավարությանը՝ նրանց աշխատանքի տեղավորելու համար: Երեկվանից կայքը գործում է, դիմորդները կարող են օնլայն գրանցվել, ապա տարբեր մասնագիտությունների գծով թեստավորում անցնել, որից հետո էլ ընդունվածների աշխատանքային ճակատագիրը կտնօրինեն ծրագրի հեղինակները: Հիշեցնենք, որ այս ծրագրի հեղինակներից ու նախաձեռնողներից մեկը մի քանի կուսակցություններ փոխած, այժմ ՀԵԿ-ում հանգրվանած Վահան Բաբայանն է, որը հեռուն գնացող քաղաքական նպատակներ ունի, հատկապես առաջիկա խորհրդարան մտնելու: