Դժվար կլինի ներքաշել Ռուսաստանին ղարաբաղյան կոնֆլիկտ

Դժվար կլինի ներքաշել Ռուսաստանին ղարաբաղյան կոնֆլիկտ
"Կարո՞ղ են Գյումրիում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերը միջամտել պատերազմին ի օգուտ Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ վերսկսելու դեպքում",- պատասխանելով ադրբեջանական Today.az կայքի հարցին՝ իր կարծիքն է հայտնել Միջազգային եվրասիական շարժման ղեկավար, հայտնի ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը: "Ռուսական բանակը առավել ասիմետրիկ է, քան տարածաշրջանի ցանկացած բանակ, այդ պատճառով էլ Ռուսաստանը չի պայքարի որեւէ մեկի կողքին: Այնպես որ, չափազանց դժվար կլինի ներքաշել Ռուսաստանին ղարաբաղյան կոնֆլիկտ",- ասել է քաղաքագետը: