Լուժկովին դեկան են նշանակել

Լուժկովին դեկան են նշանակել
Ռուսաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը նշանակվել է Մոսկվայի միջազգային համալսարանի Խոշոր քաղաքների կառավարման ֆակուլտետի դեկան: Նա աշխատանքի է անցել հոկտեմբերի 1-ից: Ի դեպ, այդ համալսարանի նախագահը Մոսկվայի մեկ այլ նախկին քաղաքապետ Գավրիիլ Պոպովն է: Նշենք, որ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունից հետո ռուսական մամուլը չի դադարում քննարկել նրա հարաբերությունները նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաեւ հետագա անելիքները քաղաքական դաշտում: