Կրեմլը կարծում է, որ կիսամերկ աղջիկները չպետք է պատժվեն

Կրեմլը կարծում է, որ կիսամերկ աղջիկները չպետք է պատժվեն
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ստացել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհիների նվերն իր ծննդյան կապակցությամբ: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ աղջիկները երկրի նախագահի 58-ամյակի կապակցությամբ էրոտիկ օրացույց էին հրատարակել` իրենց կիսամերկ լուսանկարներով եւ կրքոտ մակագրություններով: Այս ակցիայից հետո աղջիկների հետագա ուսուցումը համալսարանում կասկածի տակ էր դրվել, սակայն Պուտինի խոսնակը հայտարարել է, որ էրոտիկ ֆոտոսեսիան չպետք է լուրջ հետեւանքներ ունենա աղջիկների համար:



«Համենայնդեպս, մենք չենք ցանկանա եւ հուսով ենք, որ ուսումնական հաստատության ղեկավարությունը կիսում է մեր կարծիքը»,- «LifeNews»-ին ասել էշել է Դմիտրի Պեսկովը: Իսկ ժուռանլիստիկայի ֆակուլտետի դեկան, ազգությամբ հայ Ելենա Վարդանովան հրաժարվել է հավելյալ մեկնաբանություններից: Նշենք, որ ի պատասխան իրենց կոլեգաների պատրաստած էրոտիկ օրացույցի` ժուռնալիստիկայի մի խումբ այլ ուսանողուհիներ պատրաստել են իրենց օրացույցի տարբերակը, որտեղ աղջիկները պատկերված են սեւ հագուստներով, սոսնձված բերաններով, եւ ամեն էջին նրանցից մեկը հարց է ուղղում Պուտինին` «Ո՞վ է սպանել Աննա Պոլիտկովսկայային», «Ե՞րբ են ազատելու Խոդորկովսկուն» եւ այլն: Այս օրացույցի վերաբերյալ Պուտինի մամուլի խոսնակը մեկնաբանություններ չի արել: