Ադրբեջանն ամենարարգ զարգացող երկի՞րն է

Ադրբեջանն ամենարարգ զարգացող երկի՞րն է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իրենց երկիրն ամենաարագն է զարգանում աշխարհում, քանի որ նախ ժամանակին Ադրբեջանում մեծ ներդրումներ են կատարվել, որոնք ռացիոնալ են օգտագործվել: «Ստացված եկամուտները արդյունավետորեն են ծառայել երկրի տնտեսական զարգացմանը»,- ասել է Աիլեւը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի պետական նավթային ընկերության նոր մասնաշենքի հիմնադրման կապակցությամբ:



Կարեւորելով Ադրբեջանում արտերկրից կատարվող ներդրումները՝ երկրի նախագահը նշել է. «Մենք եւս ներդրումներ ենք կատարում տարածաշրջանային երկրներում, դրանք ամրապնդում են մեր դիրքերը»: Ալիեւը նաեւ անդրադարձել է Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությանը. «Եվրոպայում եւ այլ տարածաշրջաններում մեր բնական գազի պահանջարկը կա, մենք պետք է օգտագործենք բոլոր այս հնարավորությունները, որպեսզի մաքսիմալ ապահովենք Ադրբեջանի ազգային շահերը: Այդպիսով մենք կընդլայնենք մեր տնտեսական հնարավորությունները»: