Կրեմլը բացատրել է Բելառուսի «բացահայտ հայհոյանքները»

Կրեմլը բացատրել է Բելառուսի «բացահայտ հայհոյանքները»
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը մամլո ասուլիս է տվել բելառուս լրագրողներին՝ մասնավորապես ասելով, որ Բելառուսի իշխանություններն իրենց սոցիալ–տնտեսական հաշվեսխալները փորձում են բարդել Ռուսաստանի կողմից արվող իբր թե ոչ բարեկամական քայլերի վրա, հայտնում է Regnum–ը։ Նարիշկինը նշել է, որ նախընտրական շրջանում ռուսական իշխանությունների հասցեին ուղղված մեղադրանքները «վերածվեցին բացահայտ հայհոյանքների»։




«Այդ հնարովի պատրվակների ետևում մենք տեսնում ենք ոչ այլ ինչ, քան մեր երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները փչացնելու ցանկություն»,–ասել է նա և հիշեցրել, որ վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանը Բելառուսին ցույց է տվել 50 միլիարդ դոլարի օգնություն։ Ըստ նրա խոսքերի, նախագահ Մեդվեդևը մոտ ապագայում Լուկաշենկոյի հետ անձնական հանդիպումներ չի նախատեսում։