Չինաստանի ամենագեր երեխան 3 տարեկանում կշռում է 64 կիլոգրամ

Չինաստանի ամենագեր երեխան 3 տարեկանում կշռում է 64 կիլոգրամ
Վերջերս համաշխարհային ԶԼՆ-ները գրում էին 10 ամսական չինացու՝ Լեյ Լեյի մասին, որն այդ տարիքում ունի 20 կիլոգրամ քաշ, այնքան, որքան կշռում է առողջ 6 տարեկան երեխան։ Եվ ահա պարզվել է, որ նա ունի մրցակից, կրկին Չինաստանում։ Ըստ Սյաո Հաոյի մոր խոսքերի, լույս աշխարհ գալու պահին իր երեխան ոչնչով չէր տարբերվում մյուս նորածիններից։ Սակայն նա աստիճանաբար սկսեց քաշ հավաքել իր բացառիկ ախորժակի շնորհիվ։

3-ամյա տղայի ծնողները հուսահատության մեջ են. երեխային արդեն հեռացրել են մի քանի մանկապարտեզներից՝ պատճառաբանելով, որ տղան լուրջ վտանգ է ներկայացնում հասակակիցների համար։ Եվ այդ հաստատությունների ղեկավարություններին չես մեղադրի. 3 տարեկան փոքրիկը կշռում է ամբողջ 64 կիլոգրամ, և ցանկացած մանկական չարաճճիություն կարող է վերածվել ողբերգության։ Պատահմամբ ընկնելով հասակակցի վրա՝ Սյա Հաոն կարող է պարզապես տրորել վերջինիս իր մարմնի զանգվածով։

Մանկական ճարպակալումը երկար ժամանակ է, ինչ անհանգստացնում է չինացի մասնագետներին։ Միայն վերջին տարիներին քառակի ավելացել է ավելորդ քաշից տառապող երիտասարդ չինացիների թիվը։