ՀՀ դեսպանատուն՝ Դանիայո՞ւմ

ՀՀ դեսպանատուն՝ Դանիայո՞ւմ
Ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանն ինչու դեսպանատուն ունի այսինչ երկրում եւ չունի այնինչում: Արտգործնախարարության մեր աղբյուրներն ասում են, որ դեսպանատներ բացել-փակելու հարցը լուծվում է սուբյեկտիվ հիմքերով. ինչ-որ քաղաքական դեմքի հարկավոր է հեռացնել երկրից, բայց առանց նեղացնելու, մեկ ուրիշին պետք է հատուկ կարգավիճակ ստանալ տվյալ երկրում, որ բիզնես ծավալի, մյուսը կապեր ունի եւ կարող է դեսպանատան շենքի հարց լուծել կոնկրետ երկրում եւ այլն:



Ասենք, մեր տեղեկություններով, այժմ պատրաստվում են ՀՀ դեսպանատուն բացել Դանիայում, որտեղ մենք շատ փոքր համայնք ունենք եւ գրեթե ոչ մի միջպետական առնչություն: Բանն այն է, որ մեծահարուստ մեկը կարող է այս երկրում շենքի հարց լուծել եւ շատ է ուզում դեսպան կարգվել: Ոմն Հրաչ Աղաջանյան, ով ապրում եւ աշխատում է Ռուսաստանում եւ ինչ-որ ռուսական բուհի շրջանավարտ է, որոշել է դիվանագիտական աշխատանքի անցնել: Ասում են՝ նրա ցանկությունն այնքան էլ անհիմն չէ. նրան անձամբ Հովիկ Աբրահամյանն է հովանավորում: