Վթարի հետեւանքով վարորդը մահացել է

Վթարի հետեւանքով վարորդը մահացել է
Այսօր վաղ առավոտյան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 36-րդ կմ-ում ավտովթար է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի Փրկարար ծառայության աշխատակիցները:

Պարզվել է, որ 37 ՍԼ 545 մակնիշի Երազ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, որի հետեւանքով վարորդը` Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ 1960 թ. ծնված Գագիկ Վարդանյանը տեղում մահացել է: Փրկարարների ուժերով դիակը դուրս է բերվել մեքենայից ու հանձնվել իրավապահներին: