Գանձասարի «եվրոռեմոնտը» կանխվեց

Գանձասարի «եվրոռեմոնտը» կանխվեց
Մի ուրախացնող բան կա մեր իրականության մեջ՝ երիտասարդական շարժումներ ու նախաձեռնություններ են ծնվում, որոնք փորձում են խնդիրների լուծման ուղիներ գտնել: «Արժանապատիվ տրանսպորտ», «Ինչու է հայ մարդը հեռանում Հայաստանից», «Ազատ խոսքի իրավունք» եւ այլ անվանումներով շարժումներում հիմնականում երիտասարդներ են, որոնք ուզում են մեր կյանքը բարելավել: Նրանց ջանքերով, օրինակ, կանխվեց Գանձասարի «եվրոռեմոնտը»: Երեկ մենք եւս 2 հաղորդագրություն ստացանք՝ «Մեր իրավունքների սահմանները» ՀԿ անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել ինքնասպանությունների ավելացման կապակցությամբ, իսկ «Չենք լռելու»-ն, որպես բողոքի նշան, դեպի Սանահինի վանք լրագրողական ուղեւորություն է կազմակերպում: